Մարտի 11-ին, ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթի վրա ձնահյուս է տեղի ունեցել՝ 9 հոգուց բաղկացած արշավախումբը մնացել է ձյան տակ։
Նրանցից 8-ին հաջողվել է դուրս գալ, սակայն 1 անձ դեռևս անհետ կորած է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի աշխատակիցները, հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը, ինչպես նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։