27 մայիսի 2009 - 18:23 AMT
Արդեն տարիներ շարունակ ընտրողներն ընտրում են չարյաց փոքրագույնը
«Մեր կուսակցության գործունեությունն ուղղված է քաղաքական դաշտի վերափոխմանը, այլ ոչ թե նրա փլուզմանը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախագահ Ալեքս Քանանյանը: Նրա խոսքերով, ձեւավորված կուսակցությունն այլընտրանքային տարբերակներ կտա այնպիսի հարցերի լուծմանը, ինչպիսիք են «ճանապարհային քարտեզը», եվրաինտեգրումը եւ ներքաղաքական խնդիրները:

Իր հերթին Արմեն Աղայանը, որը նույնպես «Հայկական ընտրություն» կուսակցության անդամ է, պատմել է նոր կուսակցության կազմակերպչական կառուցվածքի մասին: «Մեր կուսակցությունն ի տարբերություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, որոնք իրենց կուսակցություն են անվանում, ֆինանսավորվում է մասնակիցենրի կողմից, այլ ոչ թե առանձին օլիգարխների: Մենք ցանկանում ենք ստեղծել առողջ մրցակցություն եւ մարդկանց ընտրության հնարավորություն ընձեռել, քանի որ տարիներ շարունակ ընտրողներն ընտրում են չարյաց փոքրագույնը»,- ընդգծել է Արմեն Աղայանը:

Առաջիկա ընտրությունների առթիվ Ալեքս Քանանյանը եւ Արմեն Աղայանն անտարբերություն արտահայտեցին, նշելով, որ մտադիր չեն մասնակցել դրանց, առավել եւս առաջնորդների օգտին: