27 մայիսի 2009 - 20:07 AMT
Հայաստանի ԿԲ նախագահը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա
Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 28-31-ը Աստանայում կմասնակցի Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 21-րդ նիստին:

Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են հետեւյալ թեմաները. «Տնտեսության եւ ֆինանսների գլոբալ տեսություն. զարգացող երկրների տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները», «Ակտիվների հետընթացի դարաշրջան. ի՞նչ կարող են քաղել ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Չինաստանը 1990-2005 թթ. Ճապոնիայի օրինակից» եւ «Դրամավարկային քաղաքականությունն անկայունության պայմաններում»:

Ինչպես ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ, նիստին ելույթ են ունենալու ԱՄՀ տնօրեն կառավարչի տեղակալ Տակատոսի Կատոն, Նոմուրայի հետազոտական ինստիտուտի ավագ տնտեսագետ Ռիչարդ Կուն եւ Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Գիլյերմո Կալվոն: