27 մայիսի 2009 - 21:09 AMT
ՀՀ-ում Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին
Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ'Ալմեիդան (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Բենինի փոխգործակցությունը միջազգային տարբեր կառույցների շրջանակում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: