30 մայիսի 2009 - 18:20 AMT
ՍԲՄՖ-ի նախագահ. Երեւանում աշխարհի առաջնությունը բոլոր առումներով աննախադեպ էր
Այսօր ավարտին է մոտենում Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Եզրափակիչ մենամարտերից հետո, որոնց ընթացքում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի 15 երկրի ներկայացուցիչ, տեղի կունենա պարգեւատրման եւ մրցաշարի փակման արարողությունը: Այդ առնչությամբ Երեւան է ժամանել Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուն, որը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպիչներին նախապատրաստման բարձր մակարդակի համար` մատնանշելով այդպիսի առաջնությունների կարեւորությունը ողջ աշխարհում բռնցքամարտի զարգացման գործում:

«Այդ առաջնությունը բոլոր առումներով աննախադեպ էր: Ես եղել եմ ավելի քան 60 երկրում, սակայն այդպիսի հիանալի մարզահամալիր ոչ մի տեղ չեմ տեսել», - ասել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուն:

Վերջինս նաեւ նշել է, որ օգոստոսին ՍԲՄՖ-ը պատրաստվում է բարձրացնել Լոնդոնում 2012 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում կանանց բռցքամարտի ընդգրկման հարցը: