1 հունիսի 2009 - 00:25 AMT
Հայաստանն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ միասին Թուրքիայի համար ոչ բարեկամական երկրներից մեկն է հանդիսանում
Հայաստանն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ միասին Թուրքիայի համար ոչ բարեկամական երկրներից մեկն է: Այդ մասին խոսում են հասարակական կարծիքի հերթական հարցման արդյունքները, որն անցկացրել է Ստամբուլի Bachesehir համալսարանը: Համաձայն հարցման տվյալների, երկրի քաղաքացիների 64 տոկոսը չի ցանկանում ապրել հրեաների հետ հարեւանությամբ, իսկ 54 տոկոսը պատրաստ չեն , որպեսզի նրանց հարեւանները քրիստոնյաներ լինեն: Թուրքիայի քաղաքացիների 43 տոկոսը չեն ցանկանում բարեկամություն հաստատել ԱՄՆ-ի հետ:

Թուրքիայի բնակչությունը ենթադրում է, որ Իսրայելն անմիջական պատասխանատվություն է կրում այսօր աշխարհում առկա գլոբալ խնդիրների մեծամասնության համար: ԱՄՆ եւ ԵՄ հարուստ երկրները երկրորդ եւ երրորդ տեղերն են կիսում «անհանդուժողականության» հորիզոնականում:

Կրոնը գլխավոր տեղերից մեկն է զբաղեցնում Թուրքիայի 15-18 տարեկան քաղաքացիների շարքում. 62 տոկոսն իրենց իսլամականներ են համարում, եւ միայն 18 տոկոսն է պաշտպանում աշխարհիկ պետությունը:

Հարցվածների կարծիքով, երկրի համար ամենամեծ վտանգն է ներկայացնում Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), իսկ բանակը նախկինի նման թուրքական հասարակության ամենահեղինակավոր ինստիտուտն է, գրում է թուրքական Milliyet թերթը: