1 հունիսի 2009 - 00:55 AMT
Ղարաբաղը հերքում է «երկու զինծառայողների` ադրբեջանական կողմն անցնելու մասին» տեղեկատվությունը
ԼՂՀ Պաշտպանության բանակը (ԼՂՀ ՊԲ) տվյալներ չունի Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորներին գերի վերցնելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ ՊԲ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Մայիսի 31-ին ԼՂՀ ՊԲ ոչ մի զինծառայող չի անցել հակառակորդի կողմը, սա ակնհայտ սուտ է եւ ապատեղեկատվություն»,- նշել է Հասրաթյանը, ավելացնելով, որ հունիսի 1-ին ավելի լիարժեք տեղեկատվություն կունենա:

Ադրբեջանական Trend գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ մայիսի 31-ին երկու հայ զինվորներ իրենց կամքով անցել են ադրբեջանական կողմ եւ գերի են վերցվել Ադրբեջանի զինծառայողների կողմից Գերանբոյան շրջանի Գյուլիստան տեղանքում: