1 հունիսի 2009 - 18:52 AMT
Կենտրոնացված քննությունները տեղի կունենան հուլիսի 15-26
Այսօր Հանրապետական ընդունող հանձնաժողովը ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ նախարարությունում գումարեց իր առաջին նիստը։ ԿԳ նախարարը կարեւորեց առաջիկա աշխատանքների հստակ կանոնակարգված եւ հրապարակային կազմակերպումը։ «Հաշվի անելով, որ քննական գործընթացները մշտապես արժանանում են մեր հասարակության ուշադրությանը, չափազանց կարեւոր է հրապարակայնության եւ հանրության վստահության ապահովումը»,- ասաց նա։

ՀԸՀ պատասխանատու քարտուղար Ս. Մելիքյանը տեղեկացրեց, որ մայիսի 27-ի տվյալներով, հանրապետության պետական բուհեր է դիմել 10 հազար դիմորդ։ Ընդունելության քննությունների կանոնների համաձայն՝ նրանցից 159-ը օգտվելու են տարբեր արտոնություններից, քանի որ պատկանում են սահմանված սոցիալական խմբերին։ Մասնավորապես, դիմորդներից 78-ը զոհված ազատամարտիկի երեխաներ են, 68-ը՝ մանկուց հաշմանդամ, 13-ը՝ առանց ծնողական խնամքի։

Հանձնաժողովը քննարկեց եւ հաստատեց կենտրոնացված քննությունների ժամանակացույցը, ըստ որի՝ դրանք տեղի կունենան հուլիսի 15-26-ը։