1 հունիսի 2009 - 22:32 AMT
Հոլանդիայում բացվել է «Կոմիտաս» հայկական մշակութային միությունը
Ս.թ. մայիսի 30-ին Հոլանդիայում տեղի է ունեցել Զուտֆեն քաղաքի «Կոմիտաս» հայկական մշակութային միության բացման արարողությունը, որին մասնակցել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` փոխքաղաքապետի ղեկավարությամբ, քաղաքական կուսակցությունների տեղական մարմինների անդամներ, հոլանդահայ տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, հոլանդահայ համայնքի հոգեւոր հովիվ Տաթեւ վարդապետ Մուրատյանը:

Միջոցառումը բացվել է Զուտֆենի կաթոլիկ եկեղեցու երգչախմբի Նիդերլանդների եւ Հայաստանի ազգային հիմների կատարմամբ, որից հետո ելույթ են ունեցել բոլոր հյուրերը: Նշվել է համայնքային կառույցների դերը հայ-հոլանդական մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում, առաջարկվել է աշխատանքներ սկսել Զուտֆենի եւ հայկական որեւէ քաղաքի միջեւ միջքաղաքային կապերի, այդ թվում` մշակութային հարաբերությունների հաստատման ուղղությամբ:

Ելույթներից հետո հայ եւ հոլանդացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել հայ եւ հոլանդացի կատարողներ: