1 հունիսի 2009 - 23:45 AMT
Երեւանում հնարավոր են լրացուցիչ ընտրություններ թափուր տեղերի համա՞ր
Ըստ «Երեւանի մասին օրենքի» եթե ավագանու անդամը հրաժարվում է Ավագանու խորհրդում իր տեղից եւ այդ տեղը չի զբաղեցնում քաղաքական ուժի ցուցակով հաջորդ թեկնածուն, ապա մանդատը թափուր է մնում: Այսպիսով, հնարավոր է, որ Երեւանում լրացուցիչ ընտրություններ անցկացվեն թափուր տեղերի համար:

Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի ճանաչում մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները եւ հրաժարվում է իր տեղերից Երեւանի Ավագանու խորհրդում: Ըստ նախնական տվյալների, ՀԱԿ-ը 12-13 մանդատ ունի 65-ից:

«Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ՀՀ ԱԺ-ն ընդունել է 2008թ. դեկտեմբերի 26-ին: Ըստ օրենքի ՀՀ մայրաքաղաքում կառավարման նոր համակարգ է ներդրվում եւ փոխվում է Երեւանի կարգավիճակը, որը առանձին մարզի կարգավիճակից անցնում է քաղաքային կազմավորման կարգավիճակի:

Երեւանի ինքնակառավարումն կիրականացնեն քաղաքապետն ու Ավագանու խորհուրդը, որը մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինը կլինի: Ավագանու խորհուրդը կազմված կլինի 65 անդամներից, որոնք ընտրվում են քաղաքական կուսակցությունների համամասնական ցուցակներով, իսկ տեղերը Խորհրդում կբաշխվեն ըստ ստացած ձայների քանակի:

Ավագանու խորհրդի լիազորությունների ժամկետը չորս տարի է, իսկ քաղաքապետը կընտրվի նրան ընտրած Ավագանու խորհրդի լիազորությունների գործողության ժամկետով: