4 հունիսի 2009 - 01:55 AMT
Թուրքական կազմակերպությունները հանդես են գալիս Կալիֆորնիայի վեհաժողովի թիվ 961 օրենքը չեղյալ հայտարարելու օգտին
Կալիֆորնիայի թուրք-ամերիկյան ասոցիացիան (TAACA) եւ Կալիֆորնիայի թուրքերի ասոցիացիան (ATASC) ջանքեր է գործադրում Կալիֆորնիայի վեհաժողովի թիվ 961 օրենքը չեղյալ հայտարարելու համար, որով պատժամիջոցներ են սահմանվել այն ընկերությունների համար, որոնք գործարարությամբ են զբաղվում Օսմանյան կայսրությունում կամ ժամանակակից Թուրքիայում: Օրինագիծը ներկայացրել էր Կալիֆորնիայի ասամբլեայի անդամ Փոլ Քրիքորյանը:
«961 օրենքն արտահայտում է հայերի քաղաքականությունը, որոնք ձգտում են պատժել այն ընկերությունները, որոնք շուրջ մեկ դար առաջ գործել են Օսմանյան Թուրքիայում եւ թույլ չտալ, որ նրանք գործեն նաեւ առաջիկայում: Այն հակսում է օրենքին եւ բիզնեսի կանոններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ջանքերին, ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված գործընթացի աջակցմանը»,-հայտարարել է TAACA նախագահ Նուրթեն Ուրալը: