31 հուլիսի 2025 - 18:35 AMT
Կոստանյանն ու Ալ-Ջարալլահը խոսել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մասին

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվելու ընթացքում հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում:

Նրանք ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։