8 հունիսի 2009 - 14:17 AMT
Հայաստանի կառավարության ղեկավարը մեկնում է Մոսկվա
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 9-ին կմեկնի Մոսկվա Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) Միջպետական խորհրդի 23-րդ նիստին:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձիք: