8 հունիսի 2009 - 22:07 AMT
Եվրոպայում ռուսական գազի պահանջարկը գերազանցել է Գազպրոմի սպասելիքները
«Գազպրոմ» ԲԲԸ 2009 թվականի սկզբից առաջին անգամ գրանցում է Եվրոպայի կողմից ռուսական գազի պահանջարկի աճ: Այդ մասին հայտարարել է Գազպրոմի ղեկավարի տեղակալ, «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդեւը: Նրա խոսքերով, մինչ այդ պահանջարկի անկում նկատվում էր ոչ միայն Եվրոպայում, այլեւ ներքին շուկայում: «Ցանկանում եմ բոլորին ուրախացնել. տարվա սկզբից առաջին անգամ գնորդների հայտերը գերազնացում են մեր սպասելիքները», - ասել է Ա. Մեդվեդեւը: Նա նշել է, որ դա կապված է գազի գնի նվազման հետ, եւ հույս հայտնել, որ երկրորդ կիսամյակում գազի մատակարարումների աճը փոխհատուցում է անկումը տարվա առաջին կեսին, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: