10 հունիսի 2009 - 21:03 AMT
Հայաստանում տեղի է ունենալու գերմանացի երաժիշտներ Էմերսոն Ստյուարտի եւ Քրիստոֆ Շեբենի համերգը
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է տարբեր մշակութային ծրագրեր:
«Գերմանիայի մշակույթի շաբաթներ 2009» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում հունիսի 10-11-ը տեղի է ունենալու տենոր Քրիստոֆ Շեբենի եւ դաշնակահար Էմերսոն Ստյուարտի համերգը:
Գերմանացի երաժիշտների համերգային ծրագրում ընդգրկված են Մենդելսոնի, Բարտոլդի, Յոհանես Բրամսի, Ֆրանց Շուբերտի, Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները:
Հունիսի 10-ին երաժիշտները ելույթ են ունենալու Ջերմուկում, մեկ օր անց` Եղեգնաձորում:
Համերգին ներկա են լինելու Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչները: