11 հունիսի 2009 - 21:41 AMT
«Արեւելյան գործընկերության» մասնակիցները հանդիպել են «Հումանիտար շփումներ» պլատֆորմի շրջանակներում
Հունիսի 10-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերությամբ նախատեսված «Հումանիտար շփումներ» պլատֆորմի մեկնարկային հանդիպումը: Համաժողովին մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը: Որոշում է ընդունվել մշակութային նախագծերի իրականցման մասին, որոնք ուղղվելու են տարածաշրջանային մշակութային կազմակերպությունների միջեւ երկխոսությանը:

Ծրագիրը «Հումանիտար շփումներ» պլատֆորմի վեց մասնակից երկրների համար ապահովելու է մատչելիություն «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի նկատմամբ: Ակնկալվում է, որ էականորեն մեծանալու է «էրազմուս Մունդուս» եւ «Տեմպուս» ծրագրերին տրվող ֆինանսական հատկացումները, ինչն իր հերթին նպաստելու է ուսանողական եւ գիտական փոխանակման ծրագրերի ընդլայնմանը եւ բարձրագույն կրթության բարեփոխումներին: