13 հունիսի 2009 - 16:45 AMT
Հայ-հնդկական երկկողմանի հարաբերությունները զարգացման հնարավորություն ունեն
Լույս է տեսել Հնդկաստան-ԱՊՀ առեւտրատնտեսական պալատի ապրիլ-մայիս ամիսների պարբերականը, որի ուշադրության կենտրոնում Հայաստանն է: Պալատի նախագահ Ռաջան Մադհուի ներածական հոդվածում ընդգծվում է Հայաստանում բիզնես իրականացնելուն նպաստող տնտեսական կայունության գործոնը, հմուտ աշխատուժի եւ գիտատեխնիկական դաշտի առկայությունը:

Իր ուղերձում Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն անդրադառնում է հայ-հնդկական երկկողմ հարաբերություններին եւ դրանց հետագա զարգացման ներուժին:

Համարում զետեղված են ՀՀ դեսպանության կողմից տրամադրած նյութեր ՀՀ ներդրումային քաղաքականության, բիզնեսի հնարավորությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քիմիական արտադրության, ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, սննդի վերամշակման ոլորտների, ինչպես նաեւ հայ-հնդկական առեւտրատնտեսական կապերի վերաբերյալ: Հնդկաստան-ԱՊՀ առեւտրատնտեսական պալատի պարբերականը լայն տարածում ունի Հնդկաստանի գործարար եւ քաղաքական շրաջանակներում: