15 հունիսի 2009 - 18:15 AMT
Համաներումը կհայտարարվի միայն կառավարության եւ բանտարկյալների միջեւ համաձայնության դեպքում
Կարապետ Ռուբինյանը հայտնել է, որ համաներման հնարավոր հայտարարումը «Եվրոպայի կողմից ճնշման հետեւանքն է», այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Ազգային Ժողովի փոխխոսնակ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքով, համաներումն ընդամենը խորամանկ քայլ է Հայաստանի կողմից, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ «մենք ժողովրդավարական երկիր ենք»:

«Վերջին ժամանակներս ես փորձում եմ հասնել բոլոր քաղբանտարկյալների ազատմանը, նրանցից որոշները իմ ընկերներն են: Հույս չունենաք, որ ազատ արձակելուց հետո շնորհակալ ենք լինելու իշխանություններին, ամենայն հավանականությամբ նրանք դատարան կդիմեն հանրապետության կառավարության հանդեպ բողոքով»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:

ՀՀԿ խմբակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն իր հերթին հայտնեց, որ համաներման հայտարարումը հասարակության պահանջն է: Դա հասարակության սոցիալական եւ քաղաքական կյանքում արձանագրված փոփոխությունների հետեւանքն է, նշեց նա, ընդգծելով, որ համաներումը պատմական գործընթաց է, որը տեղի ունի 3-4 տարին մեկ անգամ: «Վերջին անգամ համաներում հայտարարեցին 2006թ. հունիսի 7-ին, երբ մոտ 2000 բանտարակյալներ ազատ արձակվեցին»,- հայտնեց Ռաֆիկ Պետրոսյանը եւ ավելացրեց, որ համաներումը կհայտարարվի միայն կառավարության եւ բանտարկյալների միջեւ համաձայնության դեպքում: «Եթե դատական գործընթացը շարունակվում է եւ վերջնական վճիռ չկա, չի բացառվում, որ մեղադրյալը չճանաչի իր մեղքը եւ հրաժարվի դուրս գալ բանտից»,- ամփոփեց նա: