
Աբովյանում կայացած դատավարությամբ՝ շանը մեքենայով քարշ տված վարորդը 900, 000 դրամով տուգանվել է։
Տղամարդն ընդունել է մեղքը։ Նա ճանաչվել է մեղավոր շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար, հայտնում է Auroranews.am-ը։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը շանը կապել մեքենայից և քարշ տալիս։Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի քաղաք Բյուրեղավանում։
Ներքին գործերի նախարարության և ոստիկանության աշխատակիցների արագ արձագանքման արդյունքում վարորդը հայտնաբերվել էր և բերման ենթարկվել։