17 հունիսի 2009 - 22:14 AMT
Հայաստանի ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկուն 104 միավորներով դարձել է Կարեն Միքայելյանը
Ավարտվել է Հայաստանի ֆուտզալի առաջնության եզրափակիչ փուլը: Վերջին, ոչինչ չորոշող փուլում, իր համար արդեն 1-ին տեղն ապահոված «Էրեբունին» զիջել է «Եվրոպա» թիմին 3:5 հաշվով, «Թալ Գրիգը» պարտության է մատնել «Արսենալ Նոր Նորքին» 15:2 հաշվով, իսկ «Հրազդանը» պարտվել է անցյալ տարվա չեմպիոն «Պոլիտեխնիկին» 7:10 հաշվով:

Ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի հաշվարկներով 104 միավորներով առաջնության լավագույն ռմբարկուն է դարձել «Պոլիտեխնիկ» թիմի ֆուտբոլիստ Կարեն Միքայելյանը: Երկրորդ տեղում Արմեն Գյուլամբարյանն է «Էրեբունի» թիմից, որը 88 գոլ է խփել, երրորդ տեղում 46 գնդակներով Վանիկ Ղազարյանն է («Հրազդան»), չորրորդում` 34 գնդակներով էդուարդ Հովհաննիսյանը «Արսենալի Նոր Նորքից», հինգերորդում` 31 գնդակներով Գրիգոր Կապուկրանյանն է «Թալ Գրիգից»:

Հայաստանի ֆուտզալի առաջնության մրցաշարային սանդղակը.

1. Էրեբունի- 47 միավոր
2. Թալ Գրիգ- 46
3. Պոլիտեխնիկ- 32
4. Եվրոպա- 29
5. Արսենալ Նոր Նորք- 18
6. Հրազդան- 3