18 հունիսի 2009 - 20:18 AMT
ՀՀ կառավարությունը հաստատել է կոնյակի արտադրության համար սպիրտային հումքի թորման ժամկետները եւ կարգը
ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ սահմանել է հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի եւ խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման ժամկետները եւ կարգը:
Նախագծի մշակման հիմք են հանդիսացել գինենյութի եւ սպիրտահումքի թորման համար ընդունված ավանդական եղանակներն ու տեխնոլոգիական գործելակարգերը:
Չնայած դրան, նշված տեխնոլոգիական գործընթացները հիմնականում իրականացվում են վերը նշված հրահանգների եւ կանոնների պահանջներին համապատասխան:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված տեխնոլոգիական միասնական պահանջները կնպաստեն թողարկվող արտադրանքի որակի բարելավմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը: