25 հունիսի 2009 - 13:08 AMT
ԱՄՆ Պետքարտուղարությունը չեղյալ է հայտարարել Իրանի դիվանագետներին հղած հրավերները
ԱՄՆ Պետքարտուղարությունը ետ է կանչել իրանցի դիվանագետներին հուլիսի 4-ի` ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ հղած հրավերները:

«Քանի որ իրանցի դիվանագետներից ոչ մեկն ամեն դեպքում չի պատասխանել, ինչպես նաեւ հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, հրավերների ժամկետը չի երկարացվի»,-հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը:

Իրանցի դիվանագետներին հրավիրելու որոշումը կապված էր Թեհրանի հետ դիվանագիտական շփումներ հաստատելու Օբամայի կառավարության փորձի հետ, ինչից ԱՄՆ-ն ձեռնպահ է մնում արդեն շուրջ 30 տարի:

Հրավերները չեղյալ հայտարարելը առաջին կոնկրետ քայլն է, որ ձեռնարկել է Պետքարտուղարությունը ի պատասխան Իրանում ուժի կիրառմանը ցուցարարների դեմ: