
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ ջանքերի շարունակմանը՝ Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը:
Միրզոյանն ավելի վաղ շնորհավորել էր նրան Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար։ Մեծապես գնահատում եմ մեր բարեկամությունը և անհամբեր սպասում եմ Լիտվայի և ՀՀ-ի հարաբերությունների ամրապնդմանն ու Հայաստանի եվրոպական օրակարգի աջակցմանն ուղղված համատեղ ջանքերի շարունակմանը»,- գրել է Բուդրիսը։
Հունիսի 25-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան երկրի խորհրդարանին առաջարկել է վարչապետի պաշտոնում հաստատել Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչուսի թեկնածությունը։ Հունիսի 30-ին Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել առաջարկին։ Մինդաուգաս Սինկևիչուսն արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակել է Կեստուտիս Բուդրիսին։
Հունիսի 23-ին Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հրաժարական է ներկայացրել կառավարող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով։