
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Տեղի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց։
Առաջին հարցի շրջանակում հանձնաժողովը քննարկել և ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների այն թեկնածուների գրանցումները, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել կամ հրաժարվել են պատգամավորական մանդատից։
Երկրորդ հարցով կազմվել է ընտրված պատգամավորների գրանցման և նրանց մանդատների տրամադրման վերաբերյալ արձանագրությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանալու է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։