29 հուլիսի 2026 - 13:43 AMT
Ֆեյսբուքում ՔՊ-ին սատարող քաղաքացու վերաբերյալ տեսանյութի գործը հասել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունն ավարտել է Ֆեյսբուքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Նշվում է, որ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն, ըստ քննության տվյալների, իր ֆեյսբուքյան էջում, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, հրապարակել է վերջինիս լուսանկարով և անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ՝ այդ կերպ դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք։

Հսկող դատախազի որոշմամբ Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և հետագայում դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։