
Դատախազությունում ուսումնասիրության առարկա է դարձել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի հայտարարությունը, որում նա հայտնել է Ավետ Կոնջորյանի կողմից իր մոր հասցեին հնչեցված սպառնալիքների մասին, հայտնում է «Փաստինֆոն»:
Հուլիսի 29-ին Աբովյանի ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանը ձերբակալվել է Ավետ Կոնջորյանի ծեծի գործի շրջանակում։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ միջադեպի պատճառը եղել է գումարային հարցը։
Այս իրադարձություններին զուգահեռ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանը նույնպես ահազանգել է՝ Կոնջորյանի կողմից իր մոր հասցեին սպառնալիքների վերաբերյալ։
«Այո՛, Ավետ Կոնջորյանը սպառնացել է մորս՝ պահանջելով, որ գումարի դիմաց խանութը փոխանցեն իրեն, այն դեպքում, երբ ինքն այդ գումարի հետ ոչ մի կապ չուներ»,- հայտարարել էր նա։
Դատախազությունից հայտնել են, որ իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել Հայկ Կոնջորյանի եղբայր, նույնպես ՔՊ անդամ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով, մեքենայի միջից փողոցում, առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ դատախազություն հաղորդում է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով։