1 հուլիսի 2009 - 21:42 AMT
Մեծ Բրիտանիան Հայաստանին ներկայացրել է իր Ազգային անվտանգության ռազմավարության մեթոդոլոգիան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսեյլին: Զրուցակիցները քննարկել են անվտանգության արդի մարտահրավերներին առնչվող հարցեր:

Չարլզ Լոնդսեյլը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայում ընդունվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը ներառում է նաեւ տնտեսական ճգնաժամին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին եւ ժամանակակից այլ մարտահրավերների դիմագրավելու ուղիները:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին Մեծ Բրիտանիայի Ազգային անվտանգության ռազմավարության փաթեթը եւ ռազմավարության ընդունման մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցության սերտացումը գլոբալ անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին դիմագրավելու գործում: