2 հուլիսի 2009 - 21:03 AMT
Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կայցելի Անկարա
Մոտ ժամանակներս կկայանա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ամփոփիչ մամլո ասուլիսին:

«Շուտով սպասում ենք Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա: Այդ այցի մասին մենք այսօր խոսում էինք Լավրովի հետ»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Ռուս նախարարն իր հերթին նշել է, որ «նախապատրաստությունն իրականացվում է ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»:

Ահմետ Դավութօղլուն պաշտոնական այցով Անկարա մեկնելու է հրավիրել նաեւ Սերգեյ Լավրովին, հաղորդում է Vesti.ru-ն: