3 հուլիսի 2009 - 14:56 AMT
Հուլիսի 20-ին հոբելյանական համերգով Հայաստանում կավարտվի Մինասի տարին
Հայ ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի 80-ամյակին նվիրված մի շարք հոբելյանական միջոցառումները Հայաստանում մեկնարկեցին Ազգային պատկերասրահում կայացած ցուցահանդեսով եւ կավարտվի հուլիսի 20-ին համերգով:

Հոբելյանական համերգը տեղի կունենա Երեւանի կամերային երաժշտության տանը` հայտնի գերմանացի երաժիշտ Պիեր Դոմենիկ Պոնելի մասնակցությամբ: Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի նրա «Մինաս» ստեղծագործությունը Հայաստանի մենակատարների պետական համույթի կատարմամբ:

Հոկտեմբերին կմեկնարկի Մինասի տարին Ռուսաստանում` նրա աշխատանքների ցուցահանդեսով, իսկ 2010թ. նրա ստեղծագործություններին կծանոթանան իտալական 5 քաղաքների բնակիչներ: