3 հուլիսի 2009 - 20:57 AMT
Հայաստանի Գրողների միության կառուցվածքը փոփոխությունների կարիք ունի
Վաղը` հուլիսի 4-ին, տեղի է ունենալու Հայաստանի Գրողների միության հերթական նիստը, որի հիմնական նպատակը միության նոր նախագահի ընտրություններն են: Վերջին ժամանակները տարբեր գրողներ հանդես են եկել Միության այժմյան նախագահ Լեւոն Անանյանի պաշտպանությամբ, որոշ մասը հանդես է եկել Անանյանի հասցեին մեղադրանքներով եւ պաշտպանել նրա ընդդիմախոսին` Ռազմիկ Դավոյանին: Բավական թունդ նախընտրական պայքարի վերջին օրը եկել էին գրողների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ` իրենց կարծիքն արտահայտելու:

«Գրողը չպետք է հետաքրքրվի միության նախագահի անձով եւ նախընտրական պայքարի մեջ մտնի, իր ժամանակը նա պետք է ծախսի ստեղծագործության վրա»,- իր կարծիքն է արտահայտել պոետ Վահե Արսենը,- «Մեկ այլ կողմից, նախագահի ընտրության շուրջ ամբողջ աղմուկը կարող է միջոց ծառայել գրողների վրա հասարակության ուշադրությունը բեւեռելու համար եւ աշխատել այս անգամ առողջ շահերի ստեղծման համար»:

Վահե Արսենի կարծիքով, Գրողների միության նախագահ պետք է լինի նա, ով որպես գրող արդեն սպառել է իրեն, որպեսզի կարողանա վարել միության ողջ վարչական աշխատանքը: բանաստեղծի կարծիքով, այս դերը վատ չէր կատարում Լեւոն Անանյանը: Սակայն նրա կարծիքի հետ համաձայն չէին գրական քննադատ Արկմենիկ Նիկողոսյանը եւ արձակագիր Միքայել Աբաջյանը:

Գրական քննադատ Արկմենիկ Նիկողոսյանն իր հերթին ասել է. «Գրական կյանքը Հայաստանում այսօր ողբալի դրության մեջ է: Հայաստանի Գրողների միության կառուցվածքը փոփոխությունների կարիք ունի»: