4 հուլիսի 2009 - 17:09 AMT
Միջազգային զբոսաշրջության ծավալները հունվար-ապրիլին կրճատվել են 8 տոկոսով
Արտասահմանում հանգիստն անցկացնողների թիվը գնալով փոքրանում է: Այդ մասին վկայում են ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին զբոսաշրջության համաշխարհային շուկայի զարգացման մասին տվյալները, որոնք հարապարակվել են Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության կողմից: Միջազգային զբոսաշրջության ծավալները հունվար-ապրիլին կրճատվել են 8 տոկոսով` համեմատած անցյալ տարվա համապատասխան շրջանի հետ: Միաժամանակ 10 տոկոսով նվազել է Եվրոպայի երկրներ այցելող զբոսաշրջիկների թիվը:

Դա ստիպել է Համաշխարհային զոբսաշրջության կազմակերպությանը վերանայել ոլորտի զարգացման կանխատեսումները 2009-ին: Նրանք կարծում են, որ 2008-ի հետ համեմատած արտասահման մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 4-6 տոկոսով:

Ոլորտում ծագած դժվարությունների պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Արդեն 2008-ի երկրորդ կեսին բոլոր հինական ուղղություններով զբոսաշրջիկների թիվը կամ չի մեծացել, կամ նվազել է:

2009-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 2.8 տոկոսով կամ 85 հազար հոգով` համեմատած 2008-ի նույն շրջանի հետ: