6 հուլիսի 2009 - 15:18 AMT
ՊրոԿրեդիտ բանկը նոր ամառային պայմաններով առաջարկում է VISA միջազգային քարտեր
ՊրոԿրեդիտ բանկը մինչեւ օգոստոսի 31-ն առաջարկում է նոր պայմաններ VISA միջազգային չիպային քարտերի համար, հաղորդում է բանկի մարքեթինգի մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, այժմ դրանք տրամադրվում են 50 տոկոս զեղչով առաջին տարվա սպասարկման համար, բացի դրանից ՊրոԿրեդիտ բանկի վրացական բոլոր բանկոմատներում դրանց սպասարկումն անվճար է: Միաժամանակ նշվում է, որ VISA քարտերը տրամադրվում են անվճար:

Նոր առաջարկի շրջանակներում, VISA Classic քարտերի տարեկան սապասարկման վարձը կազմում է նախկին 8000 դրամի փոխարեն 4000 դրամ, իսկ VISA Electron քարտերը նախկին 4000 դրամի փոխարեն` 2000 դրամ (այս սակագները գործում են միայն առաջին տարվա սպասարկման համար):
«Այս նոր պայմանները հատկապես կհետաքրքրեն հաճախակի արտասահման, մասնավորապես Վրաստան մեկնողներին, քանի որ այնտեղ Պրոկրեդիտ բանկի բոլոր բանկոմատներն այժմ անվճար են սպասարկում VISA քարտերը», ասվում է հաղորդագրության մեջ:

Պրոկրեդիտ բանկի VISA միջազգային քարտերը սպասարկվում են ավելի քան 1 մլն բանկոմատներում եւ աշխարհի ավելի քան 500 հազար վճարային տերմինալներում: