6 հուլիսի 2009 - 17:28 AMT
Հայ բռնցքամարտիկները «Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարում» նվաճել են 4 մեդալ
Չեխով մերձմոսկովյան քաղաքում հունիսի 30-ից հուլիսի 4-ը տեղի է ունեցել համառուսական «Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշար» ավելի քան 80 բռնցքամարտիկների մասնակցությամբ, որոնք շարքում եղել են հայազգի բռնցքամարտիկներ, որոնցից չորսը հաջող են ելույթ ունեցել` արժանանալով երկու ոսկե եւ երկու արծաթե մեդալների:

Այսպիսով, մինչեւ 48 կգ քկ-ում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չելյաբինսկի մարզը ներկայացնող Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հայրապետյանը եւ մինչեւ 51 կգ ք/կ-ում` Միշա Ալոյանը (Նովոսիբիրսկի մարզ): Վերջինս եզրափակիչում համոզիչ հաղթանակ է տարել Ռուսաստանի հավաքականի վետերան 29-ամյա Գեորգի Բալակշինի նկատմամբ, որը տարիներ շարունակ իշխել է ռուսական բռնցքամարտի գերթեթեւագույն կարգում:

Եւս երկու հայեր` Արմենակ Համբարձումյանը Ստավրոպոլի մարզից (Մինչեւ 57 կգ ք/կ) եւ մոսկվացի Դավիթ Առուստամյանն (մինչեւ 69 կգ ք/կ) արժանացել են արծաթե մեդալների:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլայ Խրոմովը, Չեխովի մրցությունները գնահատվում են որպես պատրաստություն աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Իտալիայում սեպտեմբերի 1-12-ը:

Մրցաշարի կազմակերպիչն է Ռուսաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան: