6 հուլիսի 2009 - 22:05 AMT
Կիպրոսը պատրաստ է դառնալ Հայաստանի դեսպանը ԵՄ հետ երկխոսության մեջ
Հայաստանը կարող է վստահ լինել, որ Կիպրոսը պատրաստ է դառնալ Հայաստանի դեսպանը ԵՄ հետ երկխոսության մեջ: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Դիմիտրիս Խրիստոֆիասը: «Բանակցությունների ընթացքում մենք հայկական կողմի հետ քննարկեցինք համագործակցության հարցերը ԵՄ շրջանակներում: Կիպրոսը ողջունում է «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը եւ պատրաստ է ամեն կերպ օգնել Հայաստանին այդ ուղղությամբ»,- նկատել է Կիպրոսի նախագահը:

Դիմիտրիս Խրիստոֆիասի խոսքով, Կիպրոսը եվրոինտեգրման մեծ փորձ ունի եւ պատրաստ է կիսվել դրանով: