8 հուլիսի 2009 - 11:36 AMT
Երեւանում քննարկել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

Կողմերը քննարկել են Համաշխարհայինբանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվելիք ծրագրերի ընթացակարգերին, բյուջեի ֆինանսական հոսքերին, աղքատության հաղթահարմանը, սոցիալական ծախսերին առնչվող հարցեր: Կարեւորվել են հակաճգնաժամային միջոցառումների հետեւողական իրականացմանը, միջազգային համագործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, հարկային վարչարարության բարեփոխումներին վերաբերող խնդիրները: