8 հուլիսի 2009 - 11:40 AMT
Հայաստանն ու Բելառուսը ընդլայնում են առեւտրատնտեսական կապերը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության մի խումբ գործարարների, ովքեր Հայաստանում են գտնվում հայ-բելառուսական առեւտրատնտեսական կապերի խորացման եւ համագործակցության ընդլայնման նպատակով, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ համագործակցության ծավալները դեռեւս բավարար չեն, եւ բելառուս գործարարների այցը Հայաստան նոր թափ կհաղորդի փոխշահավետ կապերի զարգացմանը:

Զրույցի ընթացքում քննարկվելեն գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես, կաթնամթերքի վերամշակման տեխնոլոգիաների կիրառման, փորձի փոխանակման եւ բելառուսական ներդրումների իրականացման վերաբերյալ հարցեր:

Բելառուս գործարարները, ովքեր ներկայացնում են սննդամթերք արտադրող խոշորագույն ձեռնարկություններ, շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին համագործակցության բարենպաստ պայմաններ ստեղծելու համար եւ վստահեցրել, որ փոխգործակցությունը կլինի արդյունավետ:

Քննարկվել էնաեւ Հայաստանում Բելառուսական առեւտրի տան ստեղծման հարցը, որը հնարավորություն կընձեռի բելառուսական ապրանքների ողջ տեսականին ներկայացնել հայկական շուկայում: