8 հուլիսի 2009 - 13:14 AMT
Այսօր Իտալիայում բացվում է G8 գագաթնաժողովը
Այսօր իտալական Ակվիլայում մեկնարկում է G8 երկրների գագաթնաժողովը: Կարեւորագույն թեման կլինի ֆինանսական ճգնաժամից դուրս գալու որոնումներն ու համատեղ պայքարը հետեւանքների դեմ:

Աշխարհում այս հանդիպումը գնահատում են որպես Լոնդոնի ֆինանսական գագաթնաժողովի շարունակությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է բանավեճ ծավալել ելք գտնելու ռազմավարությանը վերադառնալու վերաբերյալ: Նախատեսվում է քննարկել պետական երաշխիքների հետագա ճակատագիրը, ինչպես նաեւ այն, թե ինչպես կարելի է շրջանառությունից հանել միլիարդավոր գումարներ եւ ներդնել շուկաներ հետագա կայունացման համար:

Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նավթի գնագոյցաման, արժութային խնդիրներն, այդ թվում նաեւ ամերիկյան դոլարի դերը համաշխարհային ֆինանսական համակարգում:

Բացի այդ G8 երկրները մտադիր են օգնություն հատկացնել աղքատ երկրներին, այն է ապահովել նրանց խմելու ջրով եւ սննդամթերքով: Փարձագետները կարծում են, որ այդ նպատակների համար կհատկացվի շուրջ 15 մլրդ դոլար:

Գագաթնաժողովը կավարտի աշխատանքները հուլիսի 10-ին: