9 հուլիսի 2009 - 16:38 AMT
Ասիական զարգացման բանկը 80 մլն դոլար կհատկացնի Հայաստանին ճգնաժամի դեմ պայքարելու համար
Ասիական զարգացման բանկը 80 մլն դոլար կհատկացնի Հայաստանին ճգնաժամի դեմ պայքարելու համար, հաղորդում է ԱԶԲ մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, ԱԶԲ-ն նաեւ երկու ծրագրային վարկ կտրամադրի 80 մլն դոլար ընդհանուր գումարով Վրաստանին ու Տաջիկստանին` սոցիալական ծրագրերի իրականացման համար: Ակնկալվում է, որ վարկային միջոցները լիովին կօգտագործվեն մինչեւ տարեվերջ:

Ըստ ԱԶԲ տվյալների, Հայաստանի, Վրաստանի ու Տաջիկստանի տնտեսությունները առավելապես են տուժել տարածաշրջանում, քանի որ Հայաստանում ու Տաջիկստանում աշխատատեղերը Ռուսաստանում ու Ղազախստանում կորցրած բնակչության մեծ ներհոսք է եղել:

ԱԶԲ-ի վարկերը կուղղվեն պետական նպաստների վճարմանն ու բնակչության առավել խոցելի շերտերի սոցիալական ապահովմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի բացմանը:

Այսօրվա դրությամբ ԱԶԲ-ի օժանդակությունը Հայաստանին ընդհանուր առմամբ կազմել է 83 մլն դոլար: