9 հուլիսի 2009 - 19:59 AMT
Բաքուն ոչինչ չի անում նշանառուներին շփման գծից հանելու համար
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նորմալ է վերաբերվում Բաքվի ռազմատենչ հայտարարություններին: Այդ մասին հուլիսի 9-ին Ասկերանի շրջանում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ ՊՆ ղեկավար Մովսես Հակոբյանը: «Ադրբեջանը թշնամական երկիր է եւ նման հայտարարություններին մենք նորմալ ենք վերաբերվում: ԼՂՀ պաշտպանության բանակն իր խնդիրն ունի եւ մենք պատրաստ ենք կատարել այն ցանկացած պահի»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով նշանառուներին շփման գծից դուրս բերելու անհրաժեշտությանը, Մ.Հակոբյանն ընդգծել է, որ նման պայմանավորվածությունները Բաքվի համար լոկ խոսքեր են, եւ ադրբեջանական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: «Ադրբեջանը միշտ փորձել է իր կանոնները թելադրել շփման գծում եւ ԵԱՀԿ յուրաքանչյուր դիտարկման ժամանակ այն խափանում էր հենց ադրբեջանական կողմը»,-նշել է նախարարը: