10 հուլիսի 2009 - 22:58 AMT
Բոլոր կոմունալ ծախսերը այսուհետ հնարավոր կլինի վճարել ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գրասենյակներում
ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունն այսօր հայտարարել է, որ բոլոր կոմունալ ծախսերը այսուհետ հնարավոր կլինի վճարել ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գրասենյակներում:

Նախագծի սկզբնական փուլում ծառայությունը կգործի հաճախորդների սպասարկման 13 կենտրոններում, իսկ այնուհետեւ նման ծառայություն կտրամադրեն ընկերության բոլոր գրասենյակներում: Մինչեւ հուլիսի վերջը ծառայությունը կտրամադրվի 40 կենտրոններում, որոնցից 19-ը` Երեւանում եւ 21-ը հանրապետության շրջաններում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: