10 հուլիսի 2009 - 23:06 AMT
«Ոսկե ծիրանի» կինոփառատոնի ճանաչումը ցույց տվեց Հայաստանում փառատոնային կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը
«Ոսկե ծիրանի» կինոփառատոնի ճանաչումը ցույց տվեց Հայաստանի փառատոնային կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը: Եվ մենք հուսով ենք, որ հովանավորների ու կառավարության օգնությամբ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի»,-ասել է մամլո ասուլիսում փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ մշակույթի նախարարության հիմնած «Մանթաշյանի ասպետների» ոսկե եւ արծաթե մեդալներով փառատոնի շրջանակներում կպարգեւատրվեն մշակությի ոլորտի հովանավորները:

Իսկ «Մանթաշյանի ասպետների» ակումբի նախագահին կհանձնվի մեծ հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի արձանիկը:

«Մենք հուսով ենք, որ դա կնպաստի բարերարների մի շրջանակի ձեւավորմանը, որոնք պատրաստ են ֆինանսավորել խոշոր մշակութային նախագծեր, որոնք կարող են օգտագործվել նաեւ երկրի զարգացման համար»,-ասել է Հ.Խաչատրյանը:

Արձանիկի հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը: