13 հուլիսի 2009 - 22:53 AMT
«Հայերի ընտրությունը». «Մադրիդյան սկզբունքները սպառնում են Հայաստանի ու Արցախի անվտանգությանը
«Հայերի ընտրությունը» կուսակցության նախաձեռնող խումբը «մադրիդյան սկզբունքների» հրապարակման ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից դրանք դրական գնահատելու լույսի ներքո, հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ՀՀ նախագահի նախաձեռնությունները ղարաբաղյան հարցի լուծման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խարխլում են Հայաստանի ազգային անվտանգության հիքմերը:

Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է, որ «մադրիդյան սկզբունքներն» անընդունելի են ինչպես առանձին, այնպես էլ` ամբողջական տեսքով:

«Մադրիդյան սկզբունքների» բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրի իրականացումը անհապաղ կհանգեցնի այժմյան ռազմաքաղաքական անվտանգության համակարգի փլուզմանը, ինչը հրադադարի պահպանման միակ երաշխիքն է, կապաինետգրի ԼՂՀ-ի ու ՀՀ-ի պաշպանունակությունը եւ կնպաստի հայ բնակչության արտահոսքին Հայաստանի զգալի մասից»,-ասվում է հայտարարության մեջ:


«Հայերի ընտրությունը» կուսակցության նախաձեռնող խումբը «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում իրավանաբորեն պարտավորեցնող ցանկացած փաստաթղթի ստորագրումը գնահատում է որպես հակապետական հանցագործություն` ուղղված ազգային անվտանգության խարխլմանն ու Հայոց պետության պաշտպանական համակարգի փլուզմանը: