15 հուլիսի 2009 - 18:42 AMT
Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարում զոհված իրանցի ձյուդոիստների անունները
Հայտնի են դարձել Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռի, որը կատարում էր Երեւան-Թեհրան չվերթը, վթարում զոհված Ձյուդոյի Իրանի պատանեկան հավաքականի անդամների անունները: Իրանի ԶԼՄ-ների տվյալներով, Երեւան է մեկնել 8 ձյուդոիստ եւ երկու մարզիչ, ներկայացված 12-ի փոխարեն:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչները գտնվում էին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում` իրանական պատվիրակությանը դիմավորելու նպատակով: «Մենք երկու մեքենա էինք ուղարկել իրանական պատվիրակությանը դիմավորելու նպատակով: Ծրագրվում էր Հայաստանի եւ Իրանի պատանեկան հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել: Իրանի ֆեդերացիան մեզ է ուղարկել 12 անդամի անունները, իսկ թե ով չի մեկնել, մեզ առայժմ անհայտ է: Մեծ ցավ եմ հայտնում պատահածի առնչությամբ», - ասել է Ավետիսյանը:

Իրանի պատանեկան հավաքականի անդամների անուններն են.

Մարզիչները` Ալի Բահրամի-1965 թ.ծնված, Մոհամեդ Ջենաբզադեհ-1965 թ. ծնված:

1. Հոսեյն Բանա-1993 թ. ծնված
2. Մոսայեբ Ազիզոլահի-1993 թ. ծնված
3. Յահյա Բագհերփուր-1993 թ. ծնված
4.Վահիդ Դոլո Էբրահիմի-1994 թ. ծնված
5. Սաիդ Ռասուլի-1993 թ. ծնված
6.Մուսթաֆա Սաբահի-1993 թ. ծնված
7.Իման Զեինիվանդնեջադ-1993 թ. ծնված
8. Մոհադես Ալի-1993 թ. ծնված
9. Բահրամ Աղախանի
10.Ալիրեզա Լաշգարի

Երկու վերջին ձյուդոիստի մասին տվյալներ իրանական կողմը չի ներկայացրել, քանի որ նրանք պետք է անձնագիր ստանային մոտ օրերս: Նրանց անունները ճշգրտվում են:

153 ուղեւոր փոխադրող ինքնաթիռն ընկել է Կազվին քաղաքում, Իմամ Հոմեյնիի օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց: