16 հուլիսի 2009 - 11:46 AMT
Ուկրաինայի նախագահը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներին
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոն ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Մահմուդ Ահմադինեժադին ավիավթարում իրենց քաղաքացիների զոհման առնչությամբ:

«Մենք կիսում ենք նրանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին եւ մտերիմներին: Ուկրաինայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խնդրում եմ խոր ցավակցություն եւ մխիթարության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին», - նշվում է Վիկտոր Յուշենկոյի հեռագրում, հաղորդում է Analitika.at.ua-ն` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի ներկայացուցչությանը: