17 հուլիսի 2009 - 13:53 AMT
Տու-154 ինքնաթիռի զոհված ուղեւորների աճյունները փոխադրող օդանավը Երեւան կժամանի հուլիսի 19-ին
Տու-154 ինքնաթիռի զոհված ուղեւորների աճյունները փոխադրող օդանավը Երեւան կժամանի կիրակի օրը` հուլիսի 19-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Չվերթի ժամանման ճշգրիտ ժամանակի մասին լրացուցիչ կհաղորդվի:

Հուլիսի 15-ին իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Երեւան չվերթը, կործանվել է թռիչքից հետո 16 րոպե անց: Օդանավը վայր է ընկել Թեհրանից 200 կմ հեռավորության վրա` Կվազին քաղաքի շրջանում:

Ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր, որոնցից երկուսը երեխան, եւ անձնակազմի 15 անդամ: 153 ուղեւորից Հայաստանի քաղաքացի էր վեց մարդ, որոնցից երկուսն անձնակազմի անդամ էին: Հայկական ազգանուններով ուղեւորների ընդհանուր թիվը կազմում էր 35: