18 հուլիսի 2009 - 14:02 AMT
Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը
Մոսկվայի ու Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նախաձեռնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու Ադրբեջանի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշա-զադեի հանդիպումը:

Հանդիպման հնարավորությունը քննարկվել էր Հայաստանի ու Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հուլիսի 14-16-ին Մոսկվայում կայացած հանդիպումը: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մոսկվայի ու Ամենայն Ռուսիո պատրիարքը ի շարս այլ հարցերի քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում հանդիպման մասին, ժամկետները կճշտվեն, հաղորդում է Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:

Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել պատրիարք Ալեքսի Երկրորդի օրոք: