18 հուլիսի 2009 - 15:16 AMT
Արդշինինվեստբանկը իջեցրել է Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինը
Արդշինիվեստբանկը հուլիսի 17-ից Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինը իջեցրել է, ներկայիս 3%-ի փոխարեն սահմանելով 2%, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Արդշինինվեստբանկը միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ համատեղ պարբերաբար ակցիաներ է իրականացում, որոնք բանկի ծառայություններից օգտվող հաճախորդների համար հաճելի անակնկալ լինելուց բացի, ուղղված են նպաստելու նա- դրամական փոխանցումների ծավալների ավելացմանը:

Մասնավորապես, 2008թ. դեկտեմբերեւ 2009թ. փետրվարամիսներին Արդշինինվեստբանկը Contact համակարգի հետ համատեղ անցկացրեց «Ակտիվ հաճախորդ» ակցիան, որի ընթացքում արժեքավոր նվերներ հանձնվեցին վաթսուն առավել ակտիվ հաճախորդներին: Contact դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի 86 երկրներում, սպասարկման կետերի ընդհանուր թիվը 30 հազար է:

Շուտով Արդշինինվեստբանկը կսկսի փոխանցումներ իրականացնել նաեւ միջազգային դրամական փոխանցումների RIA համակարգով:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով մասնավոր փոխանցումների ընդհանուր քանակը բանկում ավելացել է 16%-ով, գումարային առումով այն կազմում է 61,5 մլն ԱՄՆ դոլար: Կանխատեսվում է, որ մինչ- տարեվերջ մասնավոր փոխանցումների ծավալը կկազմի 180 մլն ԱՄՆ դոլար:

Արդշինինվեստբանկը ներկայումս դրամական փոխանցումներ է իրականացնում IntelExpress, Contact, MoneyGram, Migom միջազգային համակարգերով, եւ այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի եւ Սբերբանկի հետ:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւներկայացուցչություն` Փարիզում:

Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: