21 հուլիսի 2009 - 16:26 AMT
Ստեփանակերտում կայացած համահայկական խորհրդաժողովը լավ շոու էր, հայտարարել է Սեֆիլյանը
Այսպես կոչված համահայկական խորհրդաժողովը Ստեփանակերտում, որի կազմակերպիչը Դաշնակցությունն էր, լավ շոու էր, որ բեմադրվել էր Սերժ Սարգսյանի հրահանգով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարաել է ղարաբաղյան պատերազմի վետերան եւ «Միացում» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա կարծիքով, խորհրդաժողովը կազմակերպվել էր նրա արդյունքները բանակցությունների ժամանակ որպեա մանրադրամ օգտագործելու համար:

Սեֆիլյանն անդրադարձել է նաեւ խորհրդաժողվոի արդյունքում ընդունված բանաձեւին եւ նշել, որ այնտեղ ոչինչ չի ասվում ազատագրված տարածքների մասին, այլ միայն զիջումների, ավելի ճիշտ «տարածքների սակարկության մասին»: Ըստ Սեֆիլյանի, ՀՅԴ կուսակցությունը բանաձեւ ընդունելու իրավունք չուներ խորհրդաժողովի ավարտին: