21 հուլիսի 2009 - 21:32 AMT
Հայաստանն ԱՊՀ այն երկրների թվում է, որոնք դժգոհ են իրենց նյութական վիճակից
Հայաստանն ԱՊՀ այն երկրների թվում է, որոնք դժգոհ են իրենց նյութական վիճակից: Նման եզրակացության են եկել Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի մասնագենտները, որոնք ուսումնասիրել են վիճակը ԱՊՀ 14 երկրներում: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են «Եվրասիական մոնիտոր» հետազոտական գործակալությն գործադիր տնօրեն Իգոր Զադորինը եւ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Մոսկվայից, հետազոտությունները վկայում են, որ ամենից շատ իրենց կյանքից գոհ են Ուզբեկստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի բնակիչները: Նրանց հաջորդում են Էստոնիան ու ՌԴ-ն: «Հավանություն տալի՞ս եք ձեր նախագահի գործողություններին» հարցին ամենալավատեսական պատասխանը տվել են Տաջիկստանի բնակիչները` հարցվածների 85 տոկոսը, Հայաստանը հինգերորդն էր 53 տոկոսով:

Ինչպես պարզաբանել են փորձագետները, պետք է նկատի ունենալ մի քանի գործոններ: Գործոններից մեկը այն երկրների մշակութային առանձնահատկություններն են, որտեղ անց են կացվել հետազոտությունները: Կյանքի մակարադակը «գոհ» Ուզբեկստանում շատ ավելի ցածր է, քան պակաս լավատես երկրներում, սակայն այստեղ անպատեհ է համարվում բողոքել դժվարություններից:

Ինչպես գտնում են փորձագետները, եթե մարդիկ գոհ են իրենց նյութական վիճակից, նախագահից ու կառավարությունից, նրանք հազիվ թե օբյեկտիվ պատճառներ ունեն ակնկալելու իրենց նյութական վիճակի վատթարացում: Սակայն լավատեսորեն տրամադրվածները մտավախություն ունեն եւ վախենում են հնարավոր սղաճից, գործազրկությունից: Դրանից ելնելով, ԱՊՀ երկրներում ճգնաժամի հետեւանքների հետ կապված խուճապը արհեստականորեն խթանում են ԶԼՄ-ները, որոնք արհեստականորեն խուճապ են առաջցնում բնակչության շրջանում: