1 օգոստոսի 2009 - 14:27 AMT
Ռուսաստանը կշարունակի տեխնիկական նախագահությունը ՀԱՊԿ-ում
Ռուսաստանը կշարունակի տեխնիկական նախագահությունը ՀԱՊԿ-ում, քանի դեռ Բելառուսը պատրաստ չէ ստանձնել իր լիարժեք պարտակնությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, Բելառուսի նախագահը գագաթնաժողովում հայտարարեց, որ «այդ հարցը քննարկվում է եւ ժամանակին համապատասխան որոշում կկայացվի»:
Բելառուսը պետք է ստանձներ ՀԱՊԿ նախագահությունը, ստանալով այն Հայաստանից Մոսկվայում հունիսին կայացած գագաթնաժողովում: Սակայն նախագահ Ա.Լուկաշենկոն այն ժամանկ հանդիպման չներկայացավ եւ այս կապակցությամբ տեխնիկական նախագահությունը ստանձնեց Ռուսաստանը, հաղորդում է gazeta.ru-ն: